Fan Factory (անգլ. թարգմանաբար՝ «Ուրախ արտադրամաս»), հարավկորեականFromis 9գըրլ բենդի ալբոմը։ Ալբոմը թողարկվել է թվային և ֆիզիկական ֆորմատով 2019 թվականի հունիսի 4-ին, իսկ առաջատար սինգլը եղել է «Fun!»-ը[1]։
Մայիսի 22-ին հայտարարվել է, որ Formis 9-ը վերադառնալու է հունիսի 4-ին իրենց առաջին Fun Factory ալբոմով[1]։ Ֆոտո-թիզերները թողարկվել են մայիսի 23-ին, վիդեո-թիզերները անդամների հետ թողարկվել են մայիսի 24-ից մինչև հունիսի 2-ը[2][3]։
Ալբոմը պարունակում է երեք երգ` այդ թվում նաև առաջատար «Fun!», «Love Rumpum» և «Fly High» սինգլները։ Անդամներից՝ Հայոնը և Ջիվոն գրել են «Fly High» երգը[4]։ Տեսահոլովակի թիզերը թողարկվել է մայիսի 31-ին, իսկ ամողջ երաժշտական տեսահոլովակը թողարկվել է հունիսի 4-ին` սինգլի հետ միաժամանակ[5]։
Խումբն կատարել է իր գլխավոր «Fun!» երգի դեբյուտը՝ հունիսի 6-ին։ Սկզբում նրանք կատարել են առաջատար սինգլը՝ M Countdown-ի ժամանակ, իսկ հետո՝ Music Bank-ի ժամանակ, Show! Music Core-ը և Inkigayo-ն։
«Fun!» երգի պրոմոյի ավարտից հետո եղել է հայտարարություն, որ խումբն ունենալու է լրացուցիչ համերգներ։ Առաջին համերգը եղել է Music Bank-ում հունիսի 12-ին[6]։